Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Սա նոր վերջի սկիզբն է. կետերից յուրաքանչյուրն առնչվում է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության շուրջ առկա մի շարք հարցերի: Մինչև փաստաթուղթն իրավական հարթության մեջ դիտարկելը, Գ. Մելոյանը ստորագրվածը ազգադավ փաստաթուղթ որակեց: «Իմ գնահատմամբ, սա երբևիցե բանակցային սեղանին եղած ամենաանբարենպաստ փաստաթղթերից է: Հայկական կողմը հրաժարվել է ստորագրել սրանից մի քանի անգամ լավ պայմաններով փաստաթղթերը:

Հանրության շրջանում այնպիսի կարծիքներ են փորձում շրջանառել, թե իբրև այս փաստաթղթով խաղաղություն է հաստատվելու, և այն կարող է արցախյան հարցի լուծման հիմք հանդիսանալ: Դրանք բոլորը սին հույսեր են, որովհետև սա հայաթափման նոր հիմք է, և արդեն ոչ միայն Արցախյան, այլ ՀՀ հարց ունենք. սպառնալիք կա ՀՀ անվտանգությանը, որին ավելի ուշ կանդրադառնամ: Ընդհանուր առմամբ, որպես պաշտոնական փաստաթուղթ, մեզ ընդամենը հայտարարություն է հրամցվել: Հայտարարությունը, որպես այդպիսին, իրավական կատեգորիա չէ, իրավական փաստաթղթի տեսակ չէ:

Բացի այդ, դեռ ոչ ոք չի մանրամասնել՝ որևէ իրավական այլ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, որի հիման վրա էլ հրամցվել է այս հայտարարությունը, թե՞ հենց հայտարարությունն է հանդիսանում հիմնական փաստաթուղթը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ ավելի հավանական է համարում այն տարբերակը, որ խոսքը հենց այս հայտարարության մասին է, որի կետերը հետագայում պետք է կյանքի կոչեն ու արդեն այդ կետերի հիման վրա առանձին ու յուրաքանչյուր պետության շրջանակներում ներպետական ակտեր ընդունվեն: «Հնարավոր է նաև այլ լրացուցիչ, միջազգային պայմանագրերի տեսակ ունեցող փաստաթղթեր ընդունվեն: Բայց անգամ այդ պարագայում է խնդրահարույց. անկախ նրանից, որ այս փաստաթուղթը միջազգային փաստաթղթի տեսակ չէ, մենք դրան բովանդակային պետք է անդրադառնանք: Սա ավելի շատ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթուղթ է: Բայց այն կոնկրետ պետությունների համար պարտավորություններ է նախատեսում»,-ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալ բովանդակային անդրադարձը՝ նա մատնանշեց հայտարարության 9-րդ կետը:

«Ըստ այդ կետի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Այսինքն, ՀՀ տարածքի շրջանակներում կոնկրետ պարտավորվածություններ են նախատեսվում, որի առումով ՀՀ անկախության հռչակագրի և գործող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, որով կարգավորում են տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների հարցերը, հստակ ընթացակարգեր են սահմանված: Այդ ընթացակարգերի համաձայն՝ պետք է հանրաքվե իրականացվեր: Եվ եթե անգամ դիտարկում ենք, որ սա տարածքային ամբողջականությանն առնչվող փաստաթուղթ չէ, այլ զուտ միջազգային բնույթի փաստաթուղթ է, միջիրավական ակտ, ապա այդ դեպքում էլ առնվազն պետք է ընթացակարգ անցներ, ստանար ՍԴ դրական եզրակացությունն առ այն, որ այն չի հակասում Սահմանադրության կարգավորումներին, այնուհետև ընդունվեր ու վավերացվեր ԱԺ-ի կողմից:

Ամենևին պատահական չէ, որ մեր Սահմանադրությունը միջազգային փաստաթղթերի համար նման կարգավորումներ է նախատեսում: Սրանք զսպող և հակակշռող մեխանիզմներ են իշխանությունների տարանջատման սկզբունքի կյանքի կոչման համատեքստում: Դրանք այն զսպող մեխանիզմներն են, որ մեկ պաշտոնյան չկարողանա միանձնյա այդպիսի ճակատագրական որոշումներ կայացնել, ինչը և եղավ: Ամբողջ հայ ազգով ու պետականությամբ կանգնեցինք խնդրի առջև, երբ առանց որևէ նախնական քննարկման, մեկ անձի կողմից ստորագրվեց փաստաթուղթ: Ամեն դեպքում, որ կողմից էլ մոտենանք, մեր ներպետական օրենսդրության համատեքստում փաստաթուղթը խնդրահարույց է: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ունենք Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիա, որով սահմանվում է, որ պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այլ կիրառելի միջոցով ՄԱԿ-ի կանոնադրությամբ համադրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ»,-ասաց Գ. Մելոյանը:

Նշված համատեքստում դիտարկելով Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ նա ընդգծեց. «Իշխանությունից եկող ազդակներով շատերը փորձում են հանրության վրա ազդել՝ հիմնավորելով, որ այս պահանջի հիմքում աթոռակռիվն է, ինչը էժան մանիպուլ յացիա է: Այս պահին ՀՀ-ի իրավիճակն օրհասական է, խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը կարող է մեզ պետականության գոյության վտանգի առաջ կանգնեցնել: Ըստ հայտարարության՝ մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը պետք է կյանքի կոչվի առաջին կետը: Ես հղում կատարեցի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիային: Ն. Փաշինյանի հրաժարականը մեծ հիմք կտա կրկին նման հղում անելու ու նշելու, որ կոնկրետ այդ անձը միանձնյա է ստորագրել, ներպետական մեխանիզմները չեն ապահովվել, ու հանրության պահանջի հիման վրա դադարեցվեցին նրա լիազորությունները: Ըստ դրա՝ կարող ենք կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձ անել՝ միևնույն ժամանակ փորձելով կետերը գոնե մի փոքր հայանպաստ դարձնել:

Փաստաթուղթը չի կարող այսչափ միակողմանի լինել»: Խոսելով, իր բնորոշմամբ, զուտ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթղթի ձևաչափի մասին՝ նա հավելեց. «Իմ գնահատմամբ՝ նպատակը հենց ներպետական մեխանիզմներից խուսափելն է եղել, ինչպես նաև հանրությանն ու այլ մարմիններին դրա քննարկմանը մասնակից չդարձնելը: Այն իր տեսակով առոչինչ փաստաթուղթ է, և մենք պարտավոր էլ չենք կյանքի կոչել այդ կետերը, սակայն այս դեպքում միայն մեր ներպետական խնդիրը չէ. մեր երկրի գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել երկու այլ պետությունների հետ: Այստեղ ավելի շատ դիվանագիտական հարթություն պետք է տեղափոխվենք՝ ինչպես կարող ենք հնարավորինս խուսանավել այդ կետերից: Միակ լուծումը Փաշինյանի հրաժարականն է, որը կարող է բեկում լինել:

Ըստ իս, բոլոր քաղաքական ուժերի կարող մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ է կոմիտե ձևավորել և փորձել կողմերին պարտադրել կրկին վերադառնալ բանակցային սեղանին՝ քննարկելու, գոնե ինչոր կերպ վերանայելու և հնարավորության դեպքում փոքր-ինչ հայամետ դարձնելու այդ անընդունելի կետերը: Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դրվում ու ներկայացվում է, թե այս փաստաթղթով ձերբազատվեցին պատերազմական իրավիճակից և հետագա վտանգներից: Բնավ այդպես չէ, սա նոր վերջի սկիզբն է: Մենք այս կետերի իմպլեմենտացիայի արդյունքում շատ խնդիրներ ենք ունենալու, բազմաթիվ հարցեր են առաջանում: Այս կետերից յուրաքանչյուրն առնչվում է հարյուրավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին:

Անգամ բավականին կարճ ժամկետներ են նախատեսված: Մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի ադրբեջանական կողմին, մինչդեռ մարդկանց բնակության, տեղահանման ու ունեցվածքի խնդրի առումով պետությունը որևէ պարտականություն չի ստանձնել: Ընդամենը մարդկանց ճակատագրերի հետ են խաղում՝ այս փաստաթուղթն ուղղակի փաթաթելով նրանց վզին: Արդյոք չպե՞տք է ապահովվեր նրանց հետագա սոցիալական ապահովության խնդիրը: Հարցական է, թե այդ մարդիկ ուր պետք է տեղափոխվեն, որտեղ պետք է բնակություն հաստատեն, ով է հատուցելու բնակավայրի կորստի համար և այսպես շարունակ»:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձերբակալումներին, ապա դատարանի կողմից դրանք ոչ իրավաչափ ճանաչելուն. «Առհասարակ, իրեն համարելով ամենալեգիտիմ իշխանությունը և ունենալով հանրության աջակցությունը՝ այս իշխանությունն ամենաշատ իրավախախտումներն է թույլ տվել: Այսչափ իրավունքի չարաշահում, իրավունքի ոտնահարում, օրենքների չկատարում, Սահմանադրության դրույթների այսչափ խախտում որևէ իշխանության օրոք ՀՀ-ում տեղի չի ունեցել: Իրավական անարխիայի ժամանակաշրջանում ենք ապրում, և ընտրովի մոտեցում, ընտրովի արդարադատություն է իրականացվում: Շուրջ մեկ տարի արտակարգ դրությունն էր չարաշահվում՝ հավաքների ազատությունը անընդհատ ճնշելու համար:

Հիմա էլ ակնհայտ է, որ ռազմական դրության իրավական վիճակն է շահագործվելու, որ կրկին ոտնահարվեն մարդկանց հիմնարար իրավունքները: Զարհուրելի էր, որ քաղաքական ուժերի ղեկավարները բերման ենթարկվեցին: Բնականաբար, միտումը հանրահավաքը ճնշելն էր: Մի մասին մեղադրանք առաջադրվեց անկարգություններ հրահրելու, մի մասին էլ ռազմական դրության իրավիճակը խախտելու հոդվածներով: Բնականաբար, սա որևէ կերպ չէր կարող առնչություն ունենալ իրավաչափության հետ, սա հանրահավաքը ճնշելու փորձ էր:

Այնուամենայնիվ, վերջին ժամանակահատվածում մի շարք դատավորներ, ի պատիվ իրենց, կարողացել են ցույց տալ, որ անկախ ճնշումներից և քաղաքական պատվերներից, հավատարիմ են իրենց մասնագիտական որակներին: Բայց զարհուրելին այն է, որ բոլորս նման ճակատագրական խնդրի ենք բախվում, իսկ իշխանությունը նման փաստաթուղթ ստորագրելուց հետո լկտիաբար իրեն թույլ է տալիս մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառել: Բոլորս պետք է հասկանանք, որ այս փաստաթղթի հետևանքներից ոչ ոք չի խուսանավելու: Բոլորս մի նավի մեջ ենք, հետևանքները բոլորիս վրա են ազդեցություն ունենալու, և հերիք է խայտառակ մանիպուլ յացիոն մեթոդներով բևեռացնել հանրությանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»