Ռուս և թուրք ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարից հետո հետագա քայլերը
ՄիջազգայինՌուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հայտարարումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը», - հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:
Ավելին՝ այստեղ