Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին
ՄիջազգայինArmday.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ խնդիրներ են ծագել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մարտերի հետևանքով զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է չորս հազարը, վիրավոր է ավելի քան ութ հազար մարդ: Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազարների է հասնում», - ասել է Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում հունմանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բազմաթիվ մշակութային օբյեկտներ:
Ավելին՝ այստեղ