Ռուս խաղաղապահներն ավարտում են դիրքերի տեղակայումը Ղարաբաղում
ՀասարակությունՌուսաստանցի զինվորականները նոյեմբերի 14-ին կավարտեն դիտակետերի տեղակայումը Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադը ... այսօր ամբողջությամբ ավարտում է բոլոր դիտակետերի տեղակայումը շփման գծի երկայնքով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է «Հարավային» գոտում արդեն տեղակայված 8 կետերի, ինչպես նաև արդեն այսօր ևս ութ կետ «Հյուսիսային» գոտում տեղակայելու ծրագրերի մասին: