Նիդեռլանդները պատժամիջոցներ կկիրառի Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի դեմ
ՄիջազգայինՆիդեռլանդների խորհրդարանը մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: «Այսօր Նիդեռլանդների խորհրդարանը հաստատեց անհատական պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ՝ կապված պատերազմական հանցագործությունների և Արցախի դեմ ոճրագործությունների հետ», - Թվիթերի իր էջում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ Նիդեռլանդների խորհրդարանը նույնպես աջակցել է ԵՄ հայտարարությանը Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:
Ավելին՝ այստեղ