Ռուսաստանն արձագանքել է Ադրբեջան թուրք զինվորներ ուղարկելու որոշմանը
ՄիջազգայինԱդրբեջան թուրքական զինվորականների հնարավոր ուղարկելն Անկարայի ինքնիշխան որոշումն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը՝ պատասխանելով հարցին՝ ազդելու է արդյո՞ք թուրքական խորհրդարանի համապատասխան որոշումը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկվարների ստորագրած եռակողմ հայտարարության իրագործման վրա:
«Ոչ: Դա ինքնիշխան որոշում է, որը հավանաբար, կապ ունի ռուս զինվորականների հետ համատեղ կենտրոնին թուրք զինվորականների մասնակցության հետ: Այդ կենտրոնը զբաղվելու է իրավիճակի տեխնիկական զննմամբ՝ կապված պայմանավորվածությունների կատարման հետ»,-ասել է նա:
Ավելին՝ այստեղ