Տեսանյութ. Դավիթ Տոնոյանը` զինծառայողների արձակուրդների և ազատումների մասին
Հասարակություն
Հաշվի առնելով այն, որ Զինված ուժերի վերաբաշխումներ և վերատեղակայումներ են իրականացվում, ժամկետային պարտադիր ծառայողների արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ից հետո, Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Երբ կունենանք վերջնական կառուցվածք և պատկերացում զինված ուժերի տեղակայման վերաբերյալ, կտրամադրենք նաև արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվություն», - ասաց Դավիթ Տոնոյանը։