ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղապահների տեղակայման վայրերը հայտնի են. ՌԴ ՊՆ-ն նշել է դրանք
Միջազգային
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը՝ «հաշվի առնելով իրավիճակը» Լեռնային Ղարաբաղում, նշել է խաղաղապահների դիտակետերի տեղակայման վայրերը և կազմը. ընդհանուր կգործի 23 դիտակետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ռուսական զորամիավորման հրամանատարությունը պարզաբանել է դիտակետերի դիրքն ու կազմը: Խաղաղապահ առաքելության տարածքում 23 դիտակետերում ստորաբաժանումների կողմից իրականացվում են իրավիճակի շուրջօրյա հսկողության և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության աշխատանքներ:
Պատասխանատվության հյուսիսային գոտում 11 դիտակետ կա, հարավային գոտում՝ 12 », - ասել է նա: