Թրամփը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու մասին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին հերթական անգամ հայտարարել է, որ հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում:
«Եվ ես հաղթել եմ ընտրություններում: Ընտրակեղծիքներ են տեղի ունեցել ողջ երկրով մեկ»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի ղեկավարն ու կիսվել The New York Times-ի հոդվածով, որում ասվում է, որ 2020 թվականին Թրամփը 10.1 մլն ձայն ավելի է ստացել, քան նախորդ նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Քվեարկության արդյունքում ընտրվելու են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ընտրություններից օրեր անց հայտնել էին դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընտրիչների 270 ձայն: