Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Ին­չո՞ւ են հե­տև­ո­ղա­կա­նո­րեն թի­րա­խա­վո­րում բա­նա­կը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

44 օր տևած պատերազմի ընթացքում բոլորիս ուշադրությունը սևեռված էր բանակի և մեր զինվորականների գործողությունների վրա։ Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պայմաններում փաստացի բանակն իր ուսերին տարավ պատերազմի ծանրությունը։ Իսկ այն հարցը, թե որքան էին մեր զինված ուժերը պատրաստված լայնամասշտաբ ռազմական գործողությունների սցենարին, այսօր հիմնական քննարկվող թեմաներից մեկն է։ Եվ այս համատեքստում առավել քան արդիական է այն խնդիրը, թե այս երկուսուկես տարվա ընթացքում ի՞նչ պետք է արվեր բանակի համար, որ չարվեց։

Պետք է հիշեցնել, որ ներկայիս իշխանությունների պաշտոնավարման առաջին իսկ օրերից հիմք դրվեց բանակի վարկաբեկման գործընթացին, երբ բանակի մի շարք բարձրաստիճան սպաներ ու հայտնի գեներալներ ուղղակի կամ անուղղակի թիրախավորվեցին։ Արդյունքում նրանք անցնում էին տարբեր քրեական գործերով և պիտակավորվում որպես «թալանչիներ», «դավաճաններ», «հակահեղափոխականներ»։ Այնինչ երկարամյա փորձ ունեցող սպաների և գեներալների ներուժը կարող էր կենտրոնանալ բանակի ներուժի ավելացման և հզորացման վրա։ Բացի դրանից, իշխանությունները երկուսուկես տարի շարունակ կեղծ խաղաղասիրություն էին քարոզում՝ հասարակությանն իբր պատրաստելով խաղաղության և բթացնելով հանրության զգոնությունը, այնինչ Ադրբեջանը օրեցօր ավելացնում էր իր պատերազմական հռետորաբանությունը։

Ինչևիցե, փոխանակ գոնե այսօր գիտակցեն իրենց սխալները և թերացումները, իշխանության ներկայացուցիչները շարունակում են ցեխ շպրտել բանակի ուղղությամբ։ Պատերազմի ավարտից հետո մասնավորաբար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հարձակվում է պաշտպանության նախարարի վրա, այլև ամբաստանում ու վարկաբեկում է բանակը։ Վերջինս ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե «բանակ էլ համարյա չկա, դրանք զինված մարդիկ են»։ Այսպիսի հայտարարությամբ Քոչարյանը փաստացի դուրս է գալիս սեփական երկրի բանակի դեմ։ Սա այնպիսի հարց է, որ անձնական տարաձայնությունները և հավակնությունները պետք է մի կողմում մնան։ Եթե խնդիրն ավելի շատ անձնական է, իրենք անձերով կարող են իրար քննադատել ինչքան ուզում են. ինչպես ասում են, «սիրեք, ամուսնացեք, խեղդվեք», բայց բանակը հանգիստ թողեք, առանց այդ էլ երկուսուկես տարում հնարավոր ու անհնար ամեն ինչ արել եք բանակը վարկաբեկելու համար:

Բանակը, զինված ուժերը չեն կարող պայմանավորված լինել որևէ նախարարի, կամ նախարար դառնալու որևէ մեկի անձով: Մեր զինված ուժերը զարգացել են տարիների ընթացքում։ Եվ յուրաքանչյուր պաշտպանության նախարար կամ ոլորտի համակարգող իր ավանդն է ունեցել բանակի զարգացման գործում։ Ու աստիճանաբար քարը դրվել է քարի վրա, և կառուցվել է պաշտպանության ողջ համակարգը։ Հարց է, թե լինելով պաշտպանության ոլորտի խնդիրները համակարգող խորհրդարանական պաշտոնյա, Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ է արել բանակի համար, ինչո՞վ է նպաստել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, որ հիմա հարձակվում է բանակի վրա։ Առաջին հերթին տպավորություն է, որ վերջինս գործնական խնդիրների փոխարեն այսքան ժամանակ զբաղված էր Ապրիլ յան պատերազմի մասին անվերջ դատողություններ անելով, որոնք մեծամասամբ կտրված են իրականությունից և քաղաքական ծայրահղ սուբյեկտիվ նպատակներ են հետապնդում։

Ավելին, հանուն ինչ-ինչ կասկածելի նպատակների, նա փաստացի պատրաստ է նույնիսկ պետական գաղտնիք պարունակող նյութեր հրապարակել: Ու պատահական չէ, որ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյաննն ասում է, որ «Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին, ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք. փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»։ Ի դեպ, ՊՆ-ն, պատասխանելով Քոչարյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությանը, նշել էր, թե իրենք սիրով կուղեկցեն նրան հայկական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ՝ պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի այդ ստորաբաժանումների զինծառայողներից՝ զինվորից մինչև սպա ու հրամանատար։

Մի բան պարզ է՝ բարձրաստիճան պաշտոնյան չէր կարող իրեն թույլ տալ հողին հավասարեցնել բանակի ունեցած ավանդը պետականության պահպանման և զարգացման գործում, եթե չունենար իր քաղաքական ղեկավարի «դաբրոն»։ Եվ դա պատահական չէ. թե՛ մինչ կապիտուլ յացիայի ստորագրումը, թե՛ դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին էր պարտության մեղքը գցում բանակի վրա։ Այս ամենը պարզորոշ կերպով խոսում է այս իշխանության փլուզման մասին, քանի որ երբ եկել է պարտության համար ժողովրդի առաջ պատասխան տալու պահը, իշխանություններին այլ բան չի մնում, քան իրենց մեղքի մեծ բաժինը գցել այլոց, այդ թվում՝ բանակի վրա և, իհարկե, «հպարտ» ժողովրդի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել