Լավրով. Ռուսաստանն ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային փոխանցել է ԼՂ հարցով համաձայնությունների մասին ողջ տեղեկությունը
ՄիջազգայինՌուսաստանն ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային փոխանցել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների համաձայնությունների մասին ողջ տեղեկությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք այս օրերին սերտ շփման մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ: Ամերիկացի եւ ֆրանսիացի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա: Ես նրանց հետ հանդիպել եմ, նրանց հետ հանդիպել են նաեւ իմ գործընկերները, նրանց է ներկայացվել նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնությունների մասին լիարժեք տեղեկատվություն: Պայմանավորվածություններն ընթանում են այն սկզբունքների հունով, որոնք վերջին տարիներին համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ լայն աջակցություն ստացել աշխարհում»,-ասել է Լավրովը ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: