Չդիմացավ հերոսի սիրտը այն իրողությանը, որում ապրում ենք այսօր բոլորս. Վիտալի Բալասանյան
ՀասարակությունԱրցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Խոր վշտով տեղեկացա ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, իմ մարտական ընկեր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին:
Նա 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից է: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում մասնակցել են բազմաթիվ ազատագրական մարտական գործողությունների: Անշուշտ, չդիմացավ հերոսի սիրտը այն իրողությանը, որում ապրում ենք այսօր բոլորս:
Իմ սերն ու ցավակցությունները նրա ընտանիքի անդամներին, մարտական ընկերներին:
Դժվար է հավատալ: Անասելի ցավ է: Ցտեսություն, ընկե՛րս»: