Իրանի ԱԳ նախարարի այցը Ռուսաստան և Ադրբեջան հետաձգվել է. ԱԳՆ
ՄիջազգայինԻրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Ռուսաստան և Ադրբեջան հետաձգվել է: «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեիբզադեն:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարության արտահերթ նիստ կկայանա բյուջեին առնչվող քննարկումներ անցկացնելու համար: Բոլոր նախարարները պետք է ներկա լինեն այդ նիստին»,- նշել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ Զարիֆը մտադիր է նոյեմբերի 23-24-ն այցելել Մոսկվա և Բաքու: