Պուտինը պատմել է, թե ինչպես է կազմվել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունը
ՄիջազգայինՌուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դերը և այդ փաստաթղթով ստանձնում կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունները։ Ինչ էլ մենք այժմ անում ենք»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Պուտինը:
Նա ընդգծել է, որ համաձայնության հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։
«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր», - հստակեցրել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ փաստաթղթի համաձայնեցումը «բարդ, էներգատար գործընթաց էր» բոլոր կողմերի համար: «Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը, լսել նրանց պահանջները, դժգոհությունները տեքստի վերաբերյալ։ Փաստորեն, նման իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք»,- ասել է ՌԴ նախագահը ։