Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր. Պուտինի պարզաբանումը` եռակողմ հայտարարության վերաբերյալ
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր և ստանձնել կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություն: РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դերը, և այդ փաստաթղթով ստանձնում է կողմերի խաղաղ տարանջատում իրականացնելու պարտականություն։ Ինչն էլ հիմա անում ենք», – հայտարարել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ հայտարարության հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։
«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր»,- հստակեցրել է ՌԴ նախագահը։