Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում
Հասարակություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից եւ համաճարակային վիճակից։ ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»,- նշվում է հայտարարության մեջ։