Զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել դիրքերը, սակայն չի ստացել. Ամարասը մերն է (տեսանյութ)
TVԱմարասի վանական համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից. ճիշտ է՝ մեկ ու կես կիլոմետրից ադրբեջանական դիրքերն են, բայց շատերն են այցելում Ամարաս: Համալիրի պարսպի վրա ծածանվում է ռուսական եռագույնը՝ որպես նշան, որ տարածքը նաև խաղաղապահների ուշադրության կենտրոնում է: