Բայդենն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ հավաքել է ավելի քան 80 մլն ձայն․ NBC
ՄիջազգայինԴեմոկրատ Ջոզեֆ Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության մեջ նախագահի առաջին թեկնածուն, ում օգտին ստացվել է ավելի քան 80 մլն ձայն։ Որոշ նահանգների իշխանություններ դեռևս շարունակում են ամփոփել կամարտահայտման արդյունքները, սակայն NBC հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում արդեն պարզ է, որ Բայդենի օգտին է քվեարկել առնվազն 80 011 360 ընտրող, իսկ Սպիտակ տան ներկայիս ղեկավարին աջակցել է 73 881 874 ընտրող։
Թրամփը դեռևս պաշտոնապես չի ճանաչել իր պարտությունը և փորձում է դատարաններում ապացուցել իր հաղթանակը։