Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»

Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ անակնկալ որոշում է կայացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկությունից առաջ ստորագրել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) գործունեությունը կասեցնելու հրամանն ու որպես նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ նշանակել է քոլեջի դասախոսներից Արամ Սարգսյանին:

Հաստատության տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև Երևանի Մշակույթի և Ջազ քոլեջների  միաձուլման գործընթացը՝ նշանակվել է այլ ԺՊ, ում հետ կապված դժգոհություններ են եղել կոլեկտիվի կողմից, և արդյունքում,  տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ վարչապետին են դիմել, հրավիրվել է ընդհանուր մանկավարաժական խորհրդի նիստ, ԿԳՄՍ-ից  ներկայացել են համապատասխան լիազորված անձինք, քննարկել ու  որոշել են, որ պետք է լինի այն մարդը, ում որպես ԺՊ լինելուն համաձայն են բոլորը: Այսինքն, հաշվի են առել կոլեկտիվի կարծիքը:

«Առաջարկեցին իմ թեկնածությունը և 95 տոկոսը հավանություն տվեց: Պայմանավորվածություն եղավ նաև աշխատակազմի և նախարարության ներկայացուցիչների միջև, որ մինչև տնօրենի թափուր տեղը համալրելը՝ մրցութային կարգով, ԺՊ կլինեմ ես: Ես Մշակույթի քոլեջի ուսումնական գծով տնօրենի տեղակալն եմ եղել: Դա օգոստոս ամսին էր: Ահռելի աշխատանք է կատարվել՝ կորոնավիրուսի, պատերազմի պայմաններում: Փաստացի նոյեմբերի 23-ին, օրվա երկրորդ կեսին, կադրերի բաժնից հրաման բերեցին, որ իմ լիազորությունները դադարեցվել են: Հրաժարականից ժամերի կամ րոպեների ընթացքում Արայիկ Հարությունյանը ստորագրել էր հրաման, և դադարեցվել էին իմ լիազորությունները, ու այստեղ անդուր իրավիճակ է ստեղծվել, հազիվ նորմալ, խաղաղ մարդիկ աշխատում էին, բարոյահոգեբանական մթնոլորտը շատ լավն էր: Որոշումն անակնկալ է եղել թե՛ իմ, թե՛ աշխատակազմի համար, և նրանք ցանկացել են գործադուլ, դասադուլ անել, բայց առաջարկել եմ հրաժարվել այդ մտքից, քանի որ օրենքը հարգել է պետք, ռազմական դրություն է, սակայն փոխարենը՝ երեկ եկել են նախարարությունից՝ ներկայացնելու նոր ԺՊ-ին, բոլորը դեմ են եղել, իրենց դժգոհությունը բարձրաձայնել են, ասելով՝ թողե՛ք հանգիստ աշխատենք, փոփոխություն չենք ուզում»,- մանրամասնեց Աննա Կիրակոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ իրենք պատրաստել են գրություն, խնդրանք, առաջարկ՝ վարչապետին, որ դադարեցնեն այս ամեն ինչը, թողնեն այնպես, ինչպես կա, այն է՝ նոր հրամանն անվավեր ճանաչեն, և սահմանված կարգով ընտրություն լինի, ով կընտրվի տնօրեն, թող նա էլ աշխատի:

«Մի քիչ ամոթալի է խնդիր դարձնել ԺՊ-ի փոփոխությունը: Եթե իմ աշխատանքային պարտավորությունները չկատարեի կամ թերի կատարեի, միգուցե հիմք լիներ: Արդեն գրություն է ստացվել և կարող է ձևավորվել  կառավարման խորհուրդ, հիմա մանկավարժական խորհրդի նիստ են անում, ընտրում են խորհրդի թեկնածուների, այսինքն, լիազոր մարմնի ցուցումները կատարում ենք, ուղղակի կոլեկտիվը խնդիր ունի  ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապված՝ նրան չեն ընդունում»,- եզրափակեց Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա նաև հայտնեց, որ որպես տնօրենի թեկնածու՝ իր թեկնածությունը չի դնելու:

Ավելին...

Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo