«Գարնանը, գուցե, ստանանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ» (տեսանյութ)
TV«Եթե ունենանք այսօրվա մարտահրավերները չգիտակցող իշխանություն, գարնանը կստանանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ:
Նոր պատերազմի դեպքում, գուցե կորոնավիրուսով պայմանավորված, մարդիկ նույնիսկ արտագաղթել չհասցնեն, թեև տարբեր դեսպանատներում դիմումների քանակը հազարների է հասնում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով այս պատերազմը «դավադիր և դավաճանական» էր. «Պետության ղեկավարը փաստաթուղթ է ստորագրում, երբ չի կարդացել այն, ընդամենը արագորեն ստորագրել է, հաջորդ օրը մենք իմացել ենք, որ մի քանի օրից տարածքներ ենք հանձնում։ Այս փաստաթուղթը Հայաստանի շահի մասին ոչինչ չի պարունակում։ Նույնիսկ գերիների ու անհետ կորածների ժամանակացույց չկա, պետություն էլ չկա, որ զբաղվի այդ հարցով»,- ասել է նա: