Պեգով. Ի՞նչ վիճակ է Բերձորում (տեսանյութ)
TVWarGonzo նախագծի լրագրող Սեմյոն Պեգովը քիչ առաջ փոքրիկ տեսանյութ է ներկայացրել Բերձոր քաղաքից, որտեղ նշում է, որ մինչ այս պահը դեռ հստակություն չկա քաղաքի ապագայի ու կարգավիճակի մասով:
Ըստ Պեգովի՝ տեղական իշխանությունները միանշանակ ազդանշաններ են ստացել, որ քաղաքը մնալու է Արցախի իշխանության վերահսկողության ներքո, իսկ որոշ զինվորականներ նշել են, որ հնարավոր է տեղի բնակիչները ստիպված լինեն մինչև ժամը 18.00-ն լքել քաղաքը:
Վերջին պաշտոնական ինֆորմացիան՝ մինչև ժամը 18։00ն պետք է ազատել նաև Բերձորը, Սուսը և Աղավնոն։ Ժամը 18։00ն է հիմա ուղիղ, շատերը դեռ դուրս չեն եկել, այդ թվում և մենք, ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Ղարոբյանը:
«Աղավնոյում ընտանիքներ կան՝ կանայք երեխաների հետ, 5 երեխա ունեցող մի հղի կին կա, 4 երեխա ունեցող մեկը, երկուսն էլ կորցրել են ամուսիններին պատերազմում, նրանք մնում են այսօր իրենց տանը, ասում են, որ գնալու տեղ չունեն»։