Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի. Ադրբեջանը հերքում է տեղեկությունը
ՄիջազգայինԱդրբեջանի բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական հանձնաժողովը հերքել է տարածված տեղեկությունը, թե Բաքվում ռազմական շքերթի ժամանակ կցուցադրվեն հայ ռազմագերիները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հայտարարում ենք, որ ռազմագրիների ցուցադրումը, նրանց նվաստացումը բնորոշ չէ ադրբեջանցի ժողովրդին և մեր բանակին»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: