Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար․ ուղիղ
TVԱյս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այնքան չի սիրում իր ժողովրդին, հայրենիքը, որ տասնյակ հազարավոր արցախցիների տնազրկելուց, հայրենազրկելուց հետո էլ ովքեր տեղափոխվել են Երևան, փորձում են ճնշել և զգուշացնում են չգալ հանրահավաքի: Այս մասին Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության հանրահավաքի վերջում հայտարարեց Գեղամ Մանուկյանը`նշելով՝ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն:
Նա տեղեկացրեց, որ համապետական հանրահավաքից սկսվում է քայլերթ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարության ամառանոցներ երթուղով, որտեղ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար դրվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ: Գեղամ Մանուկյանը կոչ արեց հեռու մնալ սադրանքից: