Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»

Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան

NEWS.am-ը ներկայացնում է Բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանի հոդվածը։

Հարգելի հայրենակիցներ:

Սիրելի քույրեր և եղբայրներ, Հայստանում, Սփյուռքում և Արցախում

Ես բժիշկ եմ՝ վիրաբույժ: Աստծո կամոք իմ առաքելությունն այս կյանքում մարդ բժշկելն է, մարդկանց կյանք և առողջություն պարգևելը: Ես դա ընդունում եմ որպես հասարակության դասակարգման ամենաբարձր աստիճան: Համաձայն լատինական ասացվածքի՝ Medicus enim philosophus est Deo aequalis – Բժիշկն իմաստուն է, Աստծուն նմանակ:   

Մարդու կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են: Թերևս դրանցից ավելի բարձր արժեք են հայրենիքը, արժանապատվությունը և անկախությունը, որոնց համար մարդիկ գիտակցաբար զոհում են կյանքը:

«Մահ իմացյալ՝ անմահություն»: Եղիշե

Ես միշտ առաջնորդվել եմ քաղաքականությունից զերծ մնալու սկզբունքով: Մասնագիտությունս ու որակավորումս թույլ են տվել ինձ շատ ավելի բարձր ու վեհ լինել, քան ցանկացած քաղաքականություն, քաղաքական միավոր և գործընթաց: Սակայն, բացարձակ և ամբողջովին լինելով քաղաքականությունից դուրս, միշտ ունեցել եմ իմ նախասիրությունները, միշտ կարողացել եմ վերլուծել պատմական պահը և տալ առնվազն մոտակա ապագայի որոշակի կանխատեսումներ (որոնք հետագայում մեծամասամբ ճիշտ են եղել), սակայն երբեք չեմ բարձրաձայնել:

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ես, տեսնելով վերահաս արհավիրքը և անելանելի իրավիճակը, ստիպված դիմում եմ Ձեզ:

Ներկայիս իշխանություններն ամբողջովին և բազմավեկտոր տապալել են երկրի կառավարումը: Չեմ ուզում եզրահանգել, որ դա եղել է կանխամտածված (քավ լիցի), սակայն դա արդեն, ցավոք, կայացած փաստ է: Իմ կարծիքով տապալման ստրատեգիական պատճառը կառավարող համակարգի (ներառյալ ղեկավարության) ցածր պրոֆեսիոնալիզմն ու ոչ կոմպետենտ լինելն էր: Եթե դրան ավելացնենք նաև նորելուկ թրաշամանուկների մարտնչող էությունը (այլակարծության անհանդուրժողականություն, թշնամանք այլախոհների նկատմամբ, ամենաթողություն, անպատժելիություն՝ ելնելով քաղաքական պատկանելությունից,), ապա պատկերը կամբողջանա:

2018-ից առ այսօր մեր երկրի կառավարման համակարգում իշխում էր մարտնչող տգիտությունը: 2018 թ-ի գարնանը և ամռանը մեր հասարակության գերակշռող մեծամասնությունը ողջունեց իշխող համակարգի փոփոխությունը և նոր իշխանություններին: Ես ողջունել եմ միայն փոփոխությունը (որովհետև շատ արատավոր երևույթներ իրապես հեղձուցիչ էին և վաղուց արդեն հասունացել էր կտրական քայլեր կատարելու անհրաժեշտությունը), բայց ոչ նոր իշխանություններին: (ես միշտ եղել եմ «քյառթու Էրևանցի» և «քյառթու սև», անգամ շախմատ խաղալիս գերադասել եմ սև խաղաքարերը, իսկ շարասյունում՝ ավատարը և ոչ ավանգարդը): Ի դեմս նրանց ես տեսնում էի ծրագիր և ոչ պրոֆեսիոնալիզմ: Սակայն դա իմ ժողովրդի ընտրությունն էր, և ես, անգամ ներքուստ համաձայն չլինելով դրա հետ, ընդունեցի այն:  ​

Այսօրվա իրավիճակի համար մեղավոր ենք ազգովի: Յուրաքանչյուրս մեր արածի կամ չարածի չափաքանակով: Ես ընդունում եմ իմ մեղքը և ապաշխարում: Ընդունում եմ, որ դեռևս 2018-ին ես պետք է խոսեի, գոռայի, աղաղակեի՝ անգամ խարազանվելու սպառնալիքով: Ընդունում եմ, որ պետք է գործեի՝ հակընդեմ ամբոխի հորձանուտին: Եվ այսօր ես ապաշխարում եմ իմ չարածների համար: Մեղա Տեր:

2018-ին ներկայիս իշխանությունները եզակի հնարավորություն ունեին իրենց անունները ոսկե տառերով գրել հայոց պատմության դասագրքերում: Նրանց անուններն արդեն իսկ գրված են, քանզի, ուզես թե չուզես, 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայ պատմիչները պետք է արձանագրեին եղած դեպքերը և նշեին նրանց հեղինակներին: Նորաթուխ իշխանությանը մնում էր կամ ոսկեզոծել այդ տառերը, կամ կեղտով ու ցեխով պատել դրանք:

Իշխանությունը պետք է գիտակցեր և ընդուներ իր հնարավորություներն ու կարողություները: Մեկ մարդը չէր կարող միաժամանակ լինել լավագույն դիվանագետը, լավագույն տնտեսագետը, լավագույն քաղաքագետը, լավագույն բժիշկը, լավագույն գյուղատնտեսը …. լավագույն … վաստակը:

«Один, если даже очень важный,

Не может поднять простое пятиметровое бревно

Куда уж дом пятиэтажный»

Вл. Маяковский

Հացը պետք էր հացթուխին տալ թխելու: Պետք էր կազմավորել ժամանակավոր պրոֆեսիոնալների կառավարություն 2-3 տարով, փոխել Սահմանադրությունը, Ընտրական Օրենսգիրքը, Դատա-իրավական համակարգը, ձևավորել արդար տնտեսական դաշտ և կազմակերպել ու անցկացնել ազնիվ, թափանցիկ ընտրություններ՝ իշխանությունը հանձնելով իրապես ժողովրդի ընտրյալին, իրապես արժանավորներին: Այդ դեպքում կարելի էր ասել, որ ներկաները երկիրը մաքրեցին նախկիններ Ավգյան ախոռներից:

Ցավոք իշխանությունները չարեցին, մոլորվեցին, «պարեցին խելագար խնջույքում»:

Իշխանությունն ընտրեց 2-րդ տարբերակը և առավել վատթարը: Նրանց ապաշնորհության և անկարողության հետևանքով այսօր իշխանությունների անվան հետ են կապում նաև «հողատու» և «դավաճան» մակդիրները:

Պահի տրագիկոմիզմը կայանում է նրանում, որ իրականությունից կտրված, վիրտուալ տիրույթներով և ֆեյքերով առաջնորդվող, ոչ կոմպետենտ, ապաշնորհ, մեկը մյուսից ցածր որակավորում և պրոֆեսիոնալիզմ ունեցող իշխանակույտը, որ երկուսուկես տարում կարողացավ մսխել ամբողջ աշխարհում 100 ամյակներով ձևավորված «հայ» հասկացության, ինքնության, գենետիկ իդենտիֆիկացիայի արժանապատվության, գիտակցության արժեքների որոշակի զգալի մաս, դեռևս կառչած է իր աթոռին

«…Սուտ է: Ոչ հորը, ոչ մորն է սիրում,

Թանկ չէ ոչ որդին, և ոչ էլ թոռը

Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր աթոռը…»

отправил(-а) Сегодня в 17:50

Պարույր Սևակ

Ես Հպարտ եմ և Արժանապատիվ կյանքում: Սակայն հպարտ եմ ոչ 2018 թվից, այլ ի ծնե: Հայրենասիրությունը, նվիրումն ազգին, լեզուն, կրոնիս պաշտամունքը, բարոյականությունը, ազնվությունն ու արդարությունը ժառանգել եմ ծնողներիցս՝ ստացել մորս կաթով: Ամբողջ կյանքում ապրել եմ գլուխս բարձր, սակայն այսօր գլխիկոր եմ:

«…Մնացի մենակ՝ հոգիս վրդովված,

Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած…»

Ռափայէլ Պատկանեան

Ես և իմ սերունդը չի սիրել պարտվել, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն (ինչ որ չափով լեբլեբիջիների հետնորդներն ենք): Սակայն այսօր ես, Արցախյան Հերոսամարտի մասնակիցս, «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվածս, մասնագիտական բարձրակարգ դպրոց՝ իր հարյուրավոր աշակերտներով և հետևորդներով ստեղծած ուսուցիչս, մոտ 25 000 վիրահատություն և 200 000 կոնսերվատիվ բուժում և խորհրդատվություն արած բժիշկս ինձ զգում եմ պարտված, հոգեպես հարստահարված, ընկճված և գլխիկոր: Եվ դա այս ստահակների, քաղաքական և բարոյական իմպոտենտների պատճառով: Ինչու՞: Ինչու՞պետք է ես հանդուրժեմ սրանց: Որ ևս 2.5 տարի հետո ազերիները տիրե՞ն Էրեբունի-Երևանը: Որ հայորդիները մզկիթում նամազ անե՞ն, իսկ գեղանի օրիորդները չալմա կրեն և բարձրագույն կրթություն ու մեքենա վարելու իրավունք չունենա՞ն: Որ մեր կրոնն ու հազարամյա մշակույթը մնա՞ն սոսկ պատմական հուշ, հիշողություն: Ես չեմ պատրաստվում և երբեք չեմ հանդուրժի պարտված հեռանալ այս կյանքից և  Բարձրյալի Դատաստանի առջև կանգնել գլխիկոր և ստորացված: Դա իմը չէ: Իմը Պայքարն ու Հաղթանակն է: Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն: Իմը Այգեկցու քաջ զինվորի առակն է՝ կանգնել, կռվել և հաղթել:

Եվ ես կռիվ ունեմ տալու:

Ոչ, պարոնայք: Դուք ան ասուն եք, որովհետև ասան չեք, խոսել չգիտեք՝ ան ասուն: Եթե իմանայիք՝ կխոսեիք, բան կասեիք (բառեր արտաբերելը դեռևս խոսել չէ, խոսք չէ, բան չէ, առավել ևս միտք)

«Ի սկզբանե բանն էր…»

Ավետարան ըստ Հովհաննեսի 1:1

Շարունակությունը ձեզ չեմ ասում, որովհետև շարունակությունը հասկանալու համար դուք պետք է իմանաք ինչն էր ի սկզբանե:

Իսկ շարունակությունը հետևյալն է.

«… Բանն Աստծո մոտ էր,

Եվ այդ բանն էր Աստված…»

Դուք անաստված եք, դուք անհավատ եք, դուք ան բան եք, դուք ոչ մի բան եք:

Եթե բան լինեիք՝ կխոսեիք: Ժողովրդի հետ, կխոսեիք, որ ձեզ քվե էր տվել, կխոսեիք պատգամավերների հետ, կխոսեիք նախագահի հետ, կխոսեիք Պուտինի հետ, Ալիևի հետ վերջապես: Բայց ոչ, դուք չխոսեցիք, դուք անասնացաք, դուք գործարքի գնացիք … սատանայի հետի և այրվելու եք դժողքում:

Նորին Մեծություն Ժամանակը մի շատ դաժան և սահմռկեցուցիչ օրինաչաձություն ունի՝ եթե չի հասցնում փոխհատուցել նզովյալին կյանքի ընթացքում, մնացյալի կրկնակին առնում է զավակներից:

Ցավում եմ և ողբում անմեղ մեղավորների համար:

Դե ուրեմն, Հայ Ժողովուրդը, որի արգանդը ծնել է Նարեկացի և Քուչակ, Կոմիտաս և Խաչատրյան, Այվազովսկի և Սուրենյանց, Վիկտոր Համբարձումյան և Ադամյան, Տիգրան Պետրոսյան, Փարաջանով, Ջիվան Գասպարյան, Թումանյան, Թամանյան, Տերյան, Իսահակյան, Սևակ, Չարենց, Գրիգոր Լուսավորիչ, չի կարող հանդուրժել առաջնորդվել վարկաբեկված, ապաշնորհ և անկարող իշխանախմբի կողմից, որոնց ընտրությունը կատարվեց մանիպուլյատիվ մասսայական ներգործությոան միջոցով, ոչ թե ի փառս, այլ ի հեճուկս: Եվ իշխանական վերնախավը պետք է հեռանա: Դա է պահի հրամայականը, դա է ազգային փրկության միակ բանալին:

Տեղեկացնում եմ ներկայիս իշխանությանը, որ հանրության բավականին լայն տիրույթում շրջանառվում են ձեր դավադիր, դավաճան, անգամ հողերը վաճառելու և թշնամու հետ գործարքի գնալու թեզերը: Չեմ ուզում հավատալ, և կարծում եմ որ ներկայիս իրավիճակը անխոհեմության, անկարողության, փորձի բացակայության և տգիտության արդյունք է: Սակայն, եթե ստեղծված իրավիճակում քաղաքական վերնախավը փորձի շարունակել հավակնել երկրի կառավարմանը, ապա հաստատաբար կարելի է հանգել 2 եզրակացության

1. Սա Ճիշտ, գրագետ հաշվարկված և ծրագրված դավադրություն էր, որի գինը սրանց իշխանությունն է՝ հանձնված հողերի և նահատակվածների դրմաց:

2. Իշխանությունը թքած ունի ժողովրդի, Հայրենիքի, հողերի, մեզ վրա, ամեն ինչի վրա:

Երկու դեպքում էլ անհանդուրժելի է սրանց գոյարյունը և օր առաջ, ժամ առաջ իշխանությունը պետք է հեռանա (հեռացվի): Հակառակ դեպքում քաղաքացիական բախումների, քաոսի և անարխիայի հնարավոր հեղված արյան պատասխանատվությունը լիովին ընկնելու է ներկայիս իշխանության վրա, որն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆֆեկտ է առաջացնելու արդեն իսկ արձանագրած անհաջողությունների և դժբախտությունների նկատմամբ, ինչը բազմապատկելու է պատասխանատվության չափը:

Հասկացեք, գիտակցեք, որ այսպես թե այնպես վերջ առաջ երբևէ հեռանալու (հեռացվելու) եք:

​Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ, գլխիկոր նայելով գետնին, քանզի աստղերն ու երկինքը ձեզ այլևս հասու չեն և չեն լինի մնացյալ աշխարհիկ կյանքում: Հեռացեք, մոռացեք ամենքին, ամեն ինչ: Հեռացեք, որ կյանքը նորից ընթանա իր բնականոն հունով: Հեռացեք, որ այլևս չզոհվեն մեր եղբայրներն ու որդինեը: Հեռացեք, ուղղակի հեռացեք:

Շարունակելի:

Հ.գ.1 Ներկայացված մտորումները ներկայիս իրավիճակի սոսկ առաջին՝ հուզական ընկալումներն էին: Լինելու է հոդվածաշար: Հաջորդիվ կփորձեմ կիսվել Ձեզ հետ կառուցողական ծրագրերով և տեսլականով:

Հ.գ.2 Եթե որոշ իշխանավորներ նստատեղով միաձուլվել են աթոռներին և ոչ մի կերպ չեն կարողանում պոկվել, ապա նշեմ, որ հայկական պլաստիկ վիրաբուժական դպրոցը շատ բարձրակարգ է և, անհրաժեշտության դեպքում, կարող եք (ենք) դիմել: Թանկ չէ: Տրամադրվում են նախատոնական զեղչեր: Ամեն հինգերորդին կարվի անվճար:

Հ.գ.3 Իմ ձեռքերն ամեն օր արյունոտվում են, արյունոտվում են օրը մի քանի անգամ (կախված օրվա վիրահատությունների թվից): Բայց երբ հանում եմ արյունոտ ձեռնոցներն ու լվանում եմ ձեռքերս, նրանք ճառագում են Լույսով, քանզի ևս մի կյանք են փրկել: Եղիցի լույս: Ի փառս:

Ձեռքերդ առերևույթ արնոտ չեն և ես դա երբեմն-երբեմն տեսնում եմ հեռուստատեսությամբ (երբ տասնամյա աղջիկս փոխում է հեռուստաալիքները՝ որևէ մանկական ծրագրի փնտրտուքով և այդժամ հանկարծակի մի ակնթարթ երևում ես դու): Քո ձեռքերի արյունը թափանցել է հոգուդ խորքը: Քո հոգին է արնոտվել, իսկ ինչպես լվանալ հոգու արյունը՝ չգիտեմ:

Արմեն Չարչյան

Աստծո արարած, Հայ, Քաղաքացի, Բժիշկ

 

Ավելին...

Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԻնչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել