Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԹուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տվյալներին:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամով 16:44-ին: Էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չկան: