Ռուսաստանը փրկարարների ու հոգեբանների նոր խումբ է գործուղել Լեռնային Ղարաբաղ
ՄիջազգայինՌուսաստանը փրկարարների ու հոգեբանների նոր խումբ է գործուղել Լեռնային Ղարաբաղ, այսօր ՏԱՍՍ-ին ասել է դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով, Իլ-76 օդանավով Ղարաբաղ է տեղափոխվել նաև անհրաժեշտ տեխնիկա և երեք ուղևորատար ավտոբուս` ռուս մասնագետների աշխատանքը կազմակերպելու համար:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որով Ղարաբաղում հրադադար է հաստատվել, և տեղակայվել են ռուս խաղաղապահներ, նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարարել էր նաև Ստեփանակերտում ռուսական միջկառավարական կենտրոն բացել` մարդասիրական խնդիրների լուծման համար: