Գերմանացի լուսանկարիչ Sandra Hoyn-ը ստեղծել է ընդամենը 6 տարեկան Մայ Տայ ոճի բռնցքամարտիկների լուսանկարների մի ազդեցիկ շարք։ Այս երեխաները իրական մարտեր են անցկացնում ռինգում այսպես կոչված ֆուլ-կոնտակտ։ Թայլանդում երեխաների բռնցքամարտը օրինական է։ Շատերը իրենց բռնցքամարտիկի կարեռան սկսում են շատ վաղ տարիքում և ավարտում 20 տարեկանում։
Նրանց մեծամասնությունը աղքատ ընտանիքների երեխաներ են, և մարտերը միջոց է փող աշխատելու։ Շատ ծնողներ իրենք են բերում իրենց երեխաներին այս դաժան մարտաձև, որպեսզի գումար աշխատեն։ Մեծ գումարներ կարելի է աշխատել մարտի արդյունքը կանխատեսելով։ Շատերը կարող են կորցնել իրենց բոլոր փողերը մեկ գիշերվա ընթացքում։