Ֆրանսիա. Թուրքիան պետք է պարզաբանի իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ կառուցողական հարաբերությունների հասնելու համար
ՄիջազգայինԹուրքիան պետք է պարզաբանի իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ կառուցողական հարաբերությունների հասնելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը իր թուրք գործընկերոջ՝ Մեւլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլին:
«Եվրախորհրդի նիստին ընդառաջ նախարարը հիշեցրել է բացատրությունների մասին, որոնք անհրաժեշտ պայման են Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ կառուցողական հարաբերությունների վերսկսման մասին»,-ասել է ֆոն դեր Մյուլը: