Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 37 հազար մարդ. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 570 մարդ: Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ, տեղեկանում են ՌԴ ՊՆ կայքէջից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 37 հազար մարդ։
Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը: