ՌԴ ՊՆ֊ն զեկուցել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին
ՄիջազգայինՌազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը առաջին անգամ խախտվել է, ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակված տեղեկագրում: «Խաղաղապահ զորքերի ռուսական զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսաներեք դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք», - ասվում է տեղեկագրում:
Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հարավում դեկտեմբերի 12-ին Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողություններ սկսելու մասին: