Հայտարարություն Արագածոտն մարզի Կաքավաձոր գյուղի համայնքապետ Հայկ Բաղդասարյանի կողմից
Հասարակություն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ
ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է:
Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու սոցիալական խնդիրներ: Ամեն օր նոր խնդիրների ենք առերեսվում, հակառակորդի կողմից նոր հայտարարություններ են տարածվում, որոնք մնում են անպատասխան: Նիկոլ Փաշինյանը, կառավարության բոլոր քարոզչական լծակներն օգտագործելով, ժողովրդին սուտ տեղեկություններ տալով, տապալեց Արցախյան պատերազմը: Այժմ էլ շարունակվում է նույն ձևով: Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված:
Յուրաքանչյուր րոպեն հայ ժողովրդի համար թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Ստեղծված իրավիճակում ամեն օր, էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող վտանգը:
Ելնելով այս ամենից, ես` Հայկ Բաղդասարյանս, որպես Արագածոտն մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավար, միանում եմ իմ հայրենակիցներին, և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Համայնքի ղեկավար` Հայկ Բաղդասարյան