Թուրքիան սպառնացել է պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Անկարայի կողմից ռուսական C-400-ների գնման կապակցությամբ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման դատապարտմամբ և հայտարարել է պատասխան քայլերի մասին: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստի-ն։
«Մենք դատապարտում և մերժում ենք ԱՄՆ-ի որոշումը, որն այսօր հայտարարվել է C-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման կապակցությամբ, որը ներառում է մեր երկրի դեմ միակողմանի պատժամիջոցներ: Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այդ որոշման դեմ, որն անխուսափելիորեն բացասաբար կազդի մեր հարաբերությունների վրա։ Թուրքիան նույնպես ձեռնպահ չի մնա միջոցներ ձեռնարկելուց, որոնք նա անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության ապահովման համար», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, ինչպես նաև Թուրքիայում ևս երեք պաշտոնյաների դեմ ՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: