«Pantone» գույնի ինստիտուտը նշել է 2021 թվականի գույները
TV«Pantone» գույնի ինստիտուտը նշել է 2021 թվականի երկու գույները: Այս մասին նշված է ինստիտուտի կայքում:
«Pantone»-ի համաձայն՝ տարվա գույները կլինեն վառ դեղինը և մուգ մոխրագույնը:
Վառ դեղինը խորհրդանշում է էներգիա և պոզիտիվություն, իսկ մուգ մոխրագույնը՝ կայունություն, հաստատունություն:
- Մուգ մոխրագույնի և վառ դեղինի միությունն արտահայտում է ոգու ուժով հաստատված պոզիտիվություն: Պրակտիկ և ամուր, բայց միևնույն ժամանակ տաք և լավատեսական այս գունային համադրությունը մեզ կայունություն և հույս է հաղորդում: Սա կարևոր է մարդկային ոգու համար,- նշել է համալսարանի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը