Մոսկվայի բնակիչներին խոստացել են կենսափոշակների բարձրացում
ՄիջազգայինՄոսկվայի իշխանությունները խոստացել են նվազագույն կենսաթոշակը հասցնել 20.222 ռուբլու: Այս մասին նշված է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Կենսաթոշակը բարձրանալու է հունվարի 1-ից: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
Բացի այդ, Նոր տարուց սկսած՝ մայրաքաղաքում պաշտոնապես կհայտնվի «պատերազմի երեխաներ» արտոնյալ կատեգորիան՝ սրանք Մոսկվայի բնակիչներն են, ովքեր ծնվել են 1927 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 1945 թվականի սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակաշրջանում: Նրանց ամսական վճարը կկազմի 1643 ռուբլի:
Քաղաքացիների մի քանի կատեգորիաների համար ամսական սոցիալական վճարների չափը կաճի 3,7 %-ով: Խոսքը գնում է կարիքավոր և բազմազավակ ընտանիքների, վետերանների, ամուսնական կյանքի հոբելյանների, երկարակյացների և այլոց մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը