Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունում ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ» ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ» «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ»


«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում իր առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական սպորտային աշխարհում

Հասարակություն

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում իր առանձնահատուկ և կարևորագույն տեղն է զբաղեցնում հայկական սպորտային աշխարհում: Այն դպրոցական երեխաների ֆիզիկական դաստիարակության և մեր երկրում մարզական բնագավառի զարգացմանը նպաստող լավագույն օրինակներից է: «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին իրենց հստակ քայլերն ուղղել դեպի պրոֆեսիանալ մարզաշխարհ ` մասնակցելով տարբեր միջազգային մրցաշարերին: Կազմակերպությունն իր բազմազան գործունեության շնորհիվ բացահայտել է բազմաթիվ երեխաների մոտ առկա տաղանդը: Իսկ դրա վառ ապացույցն այս տարիների ընթացքում մեր մարզիկների կողմից նվաճված բազում մեդալներն ու չեմպիոնական տիտղոսներն են:

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը մեզ հետ զրույցում խոսեց 2020 թվականի, նոր ծրագրերի, ինչպես նաև ստեղծված համավարակային բարդ ժամանակաշրջանի և առաջացած խնդիրների մասին:
2020 թվականին մենք ունեինք ժամանակի ուղուն համապատասխան նոր և լուրջ մրցաշարերի ծրագրեր, որոնց ներդրումը Հայաստանը կդարձներ միջազգային սպորտի տարածաշրջան: Բնականաբար արդեն պլանավորել էինք հունվար ամսից անցկացնել մի շարք միջազգային մրցաշարեր՝ բռնցքամարտից, ըմբշամարտից, սամբոյից և այն մարզաձևերից, որոնք մեր կազմակերպությունում գործում են և հանրապետությունում բարձր արդյունքներ են ցուցաբերում: Բայց արդեն մարտ ամսից պարզվեց, որ մենք այդ ծրագրված միջոցառումներն ի վիճակի չենք անցկացնելու, համավարակի հայտնի պատճառներով: Եղան հրամաններ, հրահանգներ, որ կանգնեցնենք պարապմունքները, բայց մեր կազմակերպությունը, այսպես ասած, միշտ գործել է: Մենք էլ հրամաններ տվեցինք, որ խմբերը դադարեցնեն իրենց աշխատանքները, բայց բարձրակարգ մարզիկների համար անհատական մարզումները և պարապմունքները չդադարեցրինք, այլ ուղղակի թեթևացրինք մարզումների ծրագրերը և ստացանք լավ արդյունքներ հանրապետության մասշտաբով: Հետևելով պարետի ցուցումներին, կազմակերպվեցին բացօթյա պարապմունքներ և անհատական մարզումները: Դրսում կազմակերպեցինք մեզ մոտ կիրառվող մարզաձևերից ուսումնական հավաքներ, մարզիկների շփումները իրար հետ դադարեցվեցին, պահպանելով հիմնականում իրենց մասնագիտական գործունեության սկզբունքները: Դրա հետ մեկտեղ եղան նաև մի քանի հանրապետական առաջնություններ՝ ազատ ոճից, հունահռոմեական ըմբշամարտից: Այս օրերին նույնպես անց են կացվում և ունենք չեմպիոններ: Ամփոփելով վերջին երկու առաջնությունների տվյալները, ունենք բոլոր նշված մարզաձևերից հավաքական թիմերի անդամներ ու թեկնածուներ և, ամենագլխավորը, ազատ ոճի ըմբիշներից ունեցանք վեց չեմպիոն, որը բավականին լուրջ և լավ արդյունք է:
Ընթացքում կարողացել ենք կազմակերպել մասսայական մի քանի մրցաշարեր՝ դպրոցականների համար, բայց դրանք մեծ միջոցառումներ չէին, ինչպիսին մենք սովորաբար կազմակերպում ենք: Սովորաբար նման միջոցառումներին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի մարզիկները, այլ նաև Արցախի Հանրապետության մարզիկները: Սակայն այս տարի համավարակի հետ կապված բարդություններն ամենուր էին: Ուստի թույլ չէին տալիս կարզմակերպել և անցկացնել լայնամաշտաբ սպորտային տոներ:

Ծրագրերի մասին:
Այս ընթացքում մենք կարողացանք որոշակի ծրագրեր մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի թույլատրել համավարակային իրավիճակներում մարզադպրոցների գործունեությունը շարունակել: Այսպես, թե այնպես ՀՀ պարետատան կողմից սահմանված այդ կանոնները, կանխարգելման միջոցառումները իրենց լիարժեք արդյունք չտվեցին, քանզի երեխաները, որոնք չէին գալիս պարապելու, դրսում իրար հետ շփվում ու խաղում էին: Մենք բազմիցս բակերում տեսել ենք նրանց ֆուտբոլ և այլ խաղեր խաղալիս: Այսինքն՝ այլ մոտեցում էր պետք: Ամեն դեպքում մենք սպորտը դիտարկում ենք որպես առողջ ապրելակերպի լավագույն միջուկը և մարդկանց զրկելով ամենօրյա մարզումներից ինչ-որ տեղ սխալվում ենք համավարակից պաշտպանվելով: Հետաքրքիրն այն է, որ պարետի որոշմամբ հեծանվասպորտը դադարեցվել էր, սակայն թույլատրվում էր հեծանվով դուրս գալ զբոսնել:
Կարելի էր շատ հեշտ կազմակերպել լողը, աթլետիկան, բադմինթոն, սեղանի թենիս մարզաձևերը: Նաև պարզել եմ, որ սպորտի բնագավառում իսկապես ունեցել ենք վարակված երեխաներ, բարձրակարգ մարզիկներ, բայց այդ թիվը շատ չնչին է եղել, և բոլորը շատ հեշտությամբ են հաղթահարել այդ վարակը: Այսօր դեռ վաղ է որոշակի պլաններ մշակել, որովհետև դեռ ցուցումներ չենք ստացել: Սակայն համապատասխան հրահանգներից հետո մենք կկարողանանք արագորեն կազմակերպել արդյունավետ մարզումներ:
Առայժմ դեռ ոչ մի մարզական ֆեդերացիայի կողմից ծրագրեր մշակված ու պատրաստ չեն: Մենք կապի մեջ ենք նաև նրանց հետ: Իրավիճակից ելնելով, այժմ բոլորի համար էլ բարդ ժամանակաշրջան է: Լուրջ աշխատանքների մասին, որոնց անցկացման համար պետությունը կօժանդակի, կարելի է խոսել հունվարի երկրորդ կեսին:

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում աչքի է ընկել նոր ձեռքբերումներով ու հաջողություններով: Այժմ խոսենք միջազգային մրցաշարերի մասին:
Մենք 77 տարի շարունակ աշխատել ենք ժամանակին համընթաց և համահունչ և ունեցել ենք մեծ հաջողություններ, թեև այս տարի ծանր էր բոլորիս համար: Տարվա սկզբում մենք մտադիր էինք միջազգային մրցաշարեր անցկացնել, իսկ դրա արդյունքն այն էր, որ 2015 թվականին մենք արդեն սկսել էինք ծրագրավորված աշխատանքները, և արդեն միջազգային ֆեդերացիաների հետ կար պայմանավորվածություն: 2020 թվականին պետք է անցկացնեինք Սամբոյի աշխարհի առաջնություն, ցավոք, չանցկացվեց: Պլանավորել էինք առաջին անգամ բռնցքամարտի Դպրոցականների եվրոպայի առաջնություն անցկացնել սեպտեմբերին Երևանում: Սրան էլ խանգարեց պատերազմը: Ծրագրերը հաստատել էինք միջազգային ֆեդերացիաների հետ, որոնք իրենց հավանությունն էին տվել: Թվարկված բոլոր միջոցառումները պլանավորել էինք 2019 թվականին և իրականում 2019 թվականը մեզ մոտ ստացվեց բավականին արդյունավետ ենք անցկացրել:

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն, որպես տարբեր մրցաշարեր կազմակերպելու և անցկացնելու փորձառու կազմակերպություն, դեռևս 2001 թվականից անցկացնում է ԱԺգավաթի խաղարկության ամենամյա հանրապետական մրցումները:
Մեր մարզական կազմակերպությունն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: ԱԺ-ի ամենամյա միջոցառման համար մենք դիմեցինք ԱԺ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մենք հույս ունեինք, որ ԱԺ-ի գավաթը կկարողանայինք այնպես կազմակերպել ու անցկացնել, որ պարետի կանոններն ու որոշումները պահվապվեին, իսկ շփումները հնարավորինս կհասցվեր նվազագույնի: Օրինակ՝ աթլետիկան, վազքեր, ցատկեր: Բնականաբար այդ ցուցանիշներն ու արդյունքները, որոնք ֆիքսում են մարզիկները, մասնակիցները, դրանք մենք կարող էինք ամփոփել և բոլորին հեռակա կարգով ներկայացնել իրենց ցուցաբերած արդյունքների մասին, բայց չստացվեց: Չնայած, որ շատ պատգամավորներ համաձայն էին մեր առաջարկներին:

Լողափնյա վոլեյբոլի մրցաշարի համատեքստում ինչպիսի՞ն է մեր մարզիկների պատրաստվածությունը, ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս մարզաձևում:
Լողափնյա վոլեյբոլի մրցաշար մենք կարողացանք փոքր քանակով անցկացնել կորոնավիրուսի պիկի նվազելուց հետո: Այս մարզաձևի մրցաշարի անցկացումը մեզ համար խորհրդանշական էր, քանի որ Հայաստանում մենք ենք այն հիմնադրել: ՀՀ-ում առաջին անգամ լողափնյա վոլեյբոլը մեր կազմակերպությունն է անցկացրել, ավելին, առաջին անգամ անցկացրել ենք նաև լողափնյա ֆուտբոլ, լողափնյա հանդբոլ: Երբ առաջին անգամ Սևանում անցկացրինք լողափնյա վոլեյբոլը, մասսայականությունըշատ բարձր էր, շատ մեծ էր տղաների կամ աղջիկների հետաքրքրությունը: Այն ոչ միայն հանգիստն է համադրում սպորտաձևի հետ, այլ նաև սպորտի բազմաթիվ սիրահարներ են գալիս և հետաքրքիր ժամանակ են անցկացնում: Մեր դպրոցականները բավականին լավ են պատրաստված, թե կառուցվածքային առումով, թե ոգևորվածությամբ, և թե ցուցաբերված արդյունքներով: Նրանք մեծ պատասխանատվություն ունեն և կարևորում են ամեն բալը, ամեն մրցանակը: Մեր երեխաները մասնակցել են Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարերին: Այստեղ մեր աղջիկների թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը, այն էլ մրցավարական սխալի պատճառով: Ի դեպ, այնտեղ ամենագեղեցիկ սպորտսմենուհի ճանաչվեց մեր հայուհին:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարզաձևի հաջողության հիմքում ընկած է ֆիզկուլտուրա առարկան: Ի՞նչ խնդիրներ կան այստեղ, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք այն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար:
Անցած տարիների ընթացքում մեր կազմակերպությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել պատանի մարզիկներին ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում և սպորտում իրենց ուրույն տեղը գտնեն: Ֆիզկուլտուրա առարկան հանրակրթական դպրոցներում այնքան էլ լավ վիճակում չի գտնվում: Պատճառներն ահռելի են, սկսած նրանից, որ հանրակրթական դպրոցներն ապահովված չեն մարզագույքով, համապատասխան պարագաներով, ինչպես նաև մարզչական-ուսուցչական որակյալ կադրերով:Մեր փորձը ցույց է տվել, որ այն ուսուցիչները, որոնք ճիշտ մոտեցում են ցույց տվել և պարտականությունները շատ լավ են կատարել, այդ դպրոցներում ֆիզիկական պատրաստվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում և ունի ամուր հիմքեր:

Ի՞նչ է պետք անել:
Վրացիները իրենց դպրոցներում շատ հետաքրքիր փորձ ներդրեցին: Ֆիզկուլտուրա առարկային շաբաթական 3 ժամի մեկ ժամը տրամադրեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, 2 ժամը՝ ըստ ուսուցչի որակավորմանը համահունչ տրվեց մարզաձևին: Այսինքն՝ դպրոցականները զբաղվում են կոնկրետ մարզաձևով՝ վոլեյբոլով, կամ մինի ֆուտբոլով, կամ որևէ այլ սպորտաձևով: Այն ավելի լավ արդյունք է տալիս: Ես նման փորձ տեսել եմ նաև Չեխիայում: Այս մեթոդը երեխայի համար ավելի ոգեշնչող է, սպորտով զբաղվելը ավելի հետաքրքիր է դարձնում, համապատասխան համազգեստ կրելը պարտադիր է լինում: Այդ միջոցներով կարելի է դպրոցներում աշխուժացնել ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը: Եվ պետք է երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել ամենօրյա մարզումների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ երեխաներին ամենաշատը հրապուրում են խաղերը: Այսօր կան արդյունավետ վարժասարքեր և նոր մարզագույքեր, որոնք ձգում են երեխաներին դեպի նորովի փորձությունների և փորձեն խաղալ ու հաճույք ստանան, և այդ ամենը ոչ միայն առողջարար են, այլ նաև արդյունավետ ազդում են ամբողջ մկանային համակարգի վրա:

Ուսուցչական կազմը և երեխաները առաջարկներ, պահանջներ, ակնկալիքներ, բողոքներ չե՞ն ներկայացնում:
Բազմաթիվ բողոքներ եղան, թե ինչու՞ մենք միջոցառումներ չենք կազմակերպում: Դրանք եղել են նաև նամակների տեսքով՝ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական: Նույնիսկ մենք նամակ ենք ստացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի գրեթե բոլոր դպրոցների երեխաների կողմից, որտեղ նշվում էր, թե իրենք 2019 թ. հաղթել են, հիմա նույնպես ցանկանում են մասնակցել, ինչու դադարեցրիք և կրկին չենք կազմակերպում մրցաշարեր: Ստացվում է, որ մենք ենք թերանում ու երեխաների ցանկությունները չենք բավարարում: Երբ մենք մարզերում միջոցառումներ ենք անցկացնում, հանդիսատեսը ևս ցանկություն է հայտնում մասնակցել: Մենք մեր կանոնադրությունն այնպես ենք մշակում, որ յուրաքանչյուրը կարողանա մասնակցել համապատասխան փուլում՝ համայնքային, քաղաքային, մարզային: Պետք է այնպես անել, որ ոչ մի երեխայի խաղից դուրս չթողնենք: Քանի որ նույնիսկ տարբեր խնդիրներ ունեցող երեխաները իրավունք ունեն հատուկ ծրագրերի միջոցով մասնակցեն տարբեր մրցույթների: Այսօրվա պատերազմի և համավարակի պայմաններում ամենամեծ շեշտը պետք է դնել սպորտի միջոցով առողջ ապրելակերպի կազմակերպմանը: Այսպիսի մոտեցում, ցավոք, հիմա չկա:
Այսօր բոլոր հնարավորությունները կան տարբեր սպորտաձևերից միջոցառումների անցկացման համար: Մենք աշխատում ենք Հայաստանի սպորտային աշխարհագրությունն ընդլայնել, օրինակ մրցույթների եզրափակիչ փուլեր ենք անցկացնում ոչ միայն Երևանում, այլ նաև Դիլիջանում, Վանաձորում Գյումրիում, Կապանում և այդպես շարունակ: Մենք ապահովում ենք ոչ միայն մրցույթի լավ պայմաններ, այլ նաև սննդի և գիշերակացի խնդիրն ենք լուծում: Դժվարություն է միայն միջազգային ստանդարտներին համապատասխան պահպանել մարզաբազաների հիգիենայի կանոնները:

Կա՞ն արդյոք բիզնես ոլորտի հետ համագործակցության եզրեր և հեռանկարներ:
Բիզնես ոլորտի հետ կապված կա նաև օրենսդրական խնդիր: Կան մի քանի օրենքներ՝ ֆիզիկական կուլտուրայի, մանկական սպորտի մասին, բայց դրանցից և ոչ մեկում էլ բիզնես հասկացություն չկա: Պետք է պարտադիր լինի և սպորտային կազմակերպություններին տրվի լրացուցիչ արտոնություններ, թեկուզ ինչ-որ ժամանակահատվածով, քանզի այդ ամենը միանգամից ներդնելը և իրականացնելը բավականին դժվար գործ է: Կարծում եմ այդ գործընթացը իրեն կարդարացնի: Եթե մենք նայում ենք համաշխարհային մարզական ակումբների օրինակին, ապա նրանք հրաշալի միջոցներ և արդյունքներ ունեն և նրանցից ոչ մեկը պետության հովանու ներքո չէ: Իսկ եթե մեր պետությունը դադարեցնի իր հովանավորությունը, մենք մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Ուստի հարկավոր է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել, որ թույլատրեն մեզ զբաղվել բիզնեսով և աստիճանաբար դուրս գալ պետության հովանավորությունից: Այն միանգամից իրականացնել հնարավոր չի լինի: Ամեն դեպքում մենք մշտապես պետության, կառավարության հետ առողջ համագործակցության փոխշահավետ մթնոլորտ ենք ստեղծել:

Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի հետ հետագա համագործակցությանը:
Միջազգային ֆեդերացիան մեզ շատ լավ է ընդունում, այդ թվում նաև մեր բոլոր առաջարկները: Մյուս տարի Սերբիայում անցկացվելու է մինչև 15 տարեկանների համար նախատեսված դպրոցականների համաշխարհային գիմնազիադա: Այժմ հովանավորներ ենք փնտրում, որ կարողանանք մասնակցել: Անցյալ տարի մեզ բյուջեով նախատեսել էին որոշակի գումար, սակայն 2021 թ. այն հանվել է, որին մենք ըմբռնումով ենք մոտենում: Քանի որ այն կտրամադրվի փախստականներին, անօթևաններին և վիրավորներին: Այժմ մենք հովանավորներ ենք փնտրում, ավելին միջազգային ֆեդերացիային ենք դիմել ու նրանք էլ նախապես խոստացել են մի քանի թիմ իրենց միջոցներով մասնակից դարձնել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ձեր կոչը մեր մարզիկներին, երեխաներին:
Մեր ամենակարևոր կոչն այն է, որ հույսերը չկորցնենք: Մենք հայերս սպորտային ժողովուրդ ենք, մեր մարզիկները մշտապես փայլուն են հանդես գալիս բոլոր միջազգային մրցաշարերում: Ես կոչ եմ անում 2021 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիադայում մեր մարզիկները ոսկե մեդալներ նվաճեն և հաղթանակած ետ վերադառնան մեր հայրենիք: Իսկ որքան շատ մեդալներ նվաճենք որևէ սպոևտաձևից, այնքան շատ կզարգանա մեզ մոտ այդ մարզաձևը: Հույս ունեմ, որ 2021 թ. մեր բոլոր դպրոցական երեխաները կկարողանան մասնակցել մարզական միջոցառումներին և ոչ մի երեխա խաղից դուրս չի մնա: Սպորտը բոլոր երեխաների համար է:

Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը