Ռուսաստանի նախագահը խոսել է այլ երկրների ղեկավարների հետ հարաբերությունների մասին
ՄիջազգայինԻր ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այլ երկրների ղեկավարների հետ հարաբերությունների մասին, մասնավորապես՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի։
Պատասխանելով այլ երկրների ղեկավարների հետ հարաբերությունների մասին լրագրողի հարցին՝ Պուտինը նշել է, որ չկան հաճելի կամ տհաճ գործընկերներ. Բոլոր մարդիկ նպատակ ունեն լուծելու իրենց երկրների խնդիրները տարբեր մեթոդներով:
Ռուսաստանի նախագահի խոսքերով, ինքն աշխատում է իր երկրի համար հասնել առավելագույն արդյունքների:
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ իրեն և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կապում են բարեկամական և վստահելի հարաբերություններ:
Ըստ Պուտինի, տեսակետները շատ հաճախ տարբերվում են Թուրքիայի նախագահի հետ: