Արցախում ռուս սպա է զոհվել
ՀասարակությունԱկանազերծման խմբի սպան մահացել է ստացած վնասվածքներից՝ Շուշի բնակավայրի շրջանում պայթուցիկ սարքի պայթյունից հետո, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին ուրբաթ հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Շուշի բնակավայրի շրջանում՝ ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս, պայթուցիկ սարք է պայթել։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել ականազերծման միջազգային կենտրոնի խմբի սպա»,- ասված է հաղորդագրության։
Զինծառայողին օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն սպան հոսպիտալ տեղափոխելու ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է: