Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի ևս երկու նոր շտամ են հայտնաբերել
TVՄեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկու նոր շտամ է հայտնաբերվել, որոնք ներմուծվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մեթ Հենկոկը:
«Մենք կորոնավիրուսի երկու նոր շտամ ենք հայտնաբերել Մեծ Բրիտանիայում: Երկուսն էլ հայտնաբերվել են այնպիսի մարդկանց մոտ, որոնք վերջին շաբաթների ընթացքում շփվել են ՀԱՀ-ից ժամանած անձանց հետ: Մենք երախտապարտ ենք ՀԱՀ-ի կառավարությանը գիտական խստության և ազնվության համար, որով այն գործել է, ինչպես և մենք հիվանդության նոր տեսակ հայտնաբերելիս»,- ասել է բրիտանացի նախարարը:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ էր հայտնաբերվել օրեր առաջ: Համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով Մեծ Բրիտանիայում վարակվել է ավելի քան 2,1 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 69 հազարը: Վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է վարակման ռեկորդային 39 237 դեպք, մահացության՝ 744: