Պետական և հասարակական միլիարդատեր գործիչը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
ՀասարակությունՄոսկվայի շրջանի Պոդոլսկի քաղաքային դատարանը, պաշտոնավարման ընթացքում միլիարդատեր դարձած, Սերպուխովի մարզի նախկին ղեկավար Ալեքսանդր Շեստունին կոռուպցիայի համար դատապարտել է 15 տարվա ազատազրկման, խիստ ռեժիմով գաղութում: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն:
Շեստունը նաև պետք է 49 մլն ռուբլի տուգանք վճարի:
Դեկտեմբերի 21-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել խարդախության, կաշառակերության և այլ կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Պաշտպանող կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ