Ավտոմեքենա է այրվել
ՀասարակությունԴեկտեմբերի 26-ին, ժամը 15:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 15-րդ փողոցի թիվ 49 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:29-ին, մարել՝ 15:34-ին։ Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Գոհար Կ․) սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ տուժածներ չկան։