Վերջին մեկ օրում Վրաստանում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 2012 նոր դեպք։ Համավարակաի սկզբից ի վեր, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 224,2 հազար մարդ։ Մեկ օրում իրականացվել է մոտ 13,5 հազար թեստավորում։ Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը։ Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 638 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 208 951 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր մահացածների թիվը համավարակի սկզբից ի վեր, կազմում է 2 443 մարդ: Կարանտինային գոտում է գտնվում 401 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5 480 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1 287 պացիենտ:
Կորոնավիրուսային իրադրությունը Վրաստանում՝ դեկտեմբերի քսանիննին
Միջազգային