Ստամբուլ-Բաքու չվերթը այլևս շրջանցող ճանապարհով չի իրականացվում․ թուրքագետ
ՄիջազգայինԹուրքագետ Մհեր Աբրահամյանը հայտնում է, որ Ստամբուլ-Բաքու չվերթը այլևս շրջանցող ճանապարհով չի իրականացվում:
««Հայաստանը արդեն խոչընդոտ չէ»: Ստամբուլ-Բաքու չվերթը այլևս շրջանցող ճանապարհով չի իրականացվում:
26-ին Թուրքական ավիաուղիները իրականացրել են ուղիղ չվերթ Հայաստանի օդային տարածքով: Փաստորեն, մենք ամեն ինչ բացել ենք թուրք-ադրբեջանական եղբայրության առջև` և´ ցամաքային, և´ օդային սահմանները` հնարավորություն ստեղծելով թուրքական ծրագրերի լիակատար իրականացմանը: Այլևս խոչընդոտ չենք:
Այս անիմաստների խումբը պետք է օր առաջ հեռանա, քանի որ նրանք ամեն ինչ բացում ու տալիս են, մի օր Հայաստանն էլ կտան և վերջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել է, որ ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար:
®Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք փակ չի եղել հայական օդանավեր համար: Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան…) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով: Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի»,-նշել է նա: