Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

Արսեն Թորոսյանը տեղեկացնում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Բժշկական ծառայություն, որի նպատակը հենց այդ պահին կյանք փրկելը չէ…

Քանի որ հետպատերազմյան Հայաստանում այլևս խնդիր չկա նախկինում «տաբու» համարվող կամ շատ զգայուն թեմաներով խոսելու, ապա ուզում եմ հատուկ խոսել Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության մասին: Առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երբ սկսեցի գնահատել տարատեսակ ծառայությունների վիճակը, հասկացա, որ դատական բժշկությունով որպես այդպիսին տասնյակ տարիներով չեն զբաղվել` սկսած շենքային պայմաններից ու սարքավորումներից, վերջացրած իրավական խնդիրներով:

Քանի որ այս ուղղությունը շատ կարևոր էր թե’ պետության ընդհանուր իրավակարգի պահպանման, և թե’ բուժօգնության որակի շարունակական բարելավման տեսանկյունից, ձեռնամուխ եղանք այս ծառայության համակարգային բարեփոխումներին, որոնք մինչ օրս էլ շարունակվում են և որոնց շնորհիվ մեր երկիրը այս ծանր ժամանակաշրջանում կարողանում է, թեկուզ դանդաղ, բայց լուծել իր առջև դրված խնդիրները: Նախևառաջ պարզվեց, որ տարիներ շարունակ ԱՆ դատաբժշկական ծառայությունը իր համանուն ՊՈԱԿ-ով օրինական կարգավիճակ չունի որևէ մարզում և այդ ծառայությունները մատուցվում էին մարզային ԲԿ-ների դիահերձարաններում` լռելյայն համաձայնությունների կամ ավելի շուտ տարաձայնությունների բացակայության հիման վրա: Այս հարցի լուծման համար մենք նախաձեռնեցինք մի շարք կառավարության որոշումների ընդունում, որոնց արդյունքում բազմաթիվ մարզերում մեր դատաբժշկական ծառայությունը ունեցավ գործելու օրինական կարգավիճակ: Այդ մարզերն էին Լոռին, Շիրակը, Արմավիրը, Գեղարքունիքը, Կոտայքը, Վայոց Ձորը:

Կոտայքում օրինակ ծառայությունը կենտրոնացվեց Աբովյան քաղաքում, որտեղ զրոյից վերակառուցվեց նոր մասնաճյուղ` իր բոլոր ժամանակակից հնարավորություններով: Արմավիրում ծառայությունը կենտրոնացվեց Մեծամոր քաղաքում, ուր այս պահին լայն թափով ընթանում են շինարակական աշխատանքներ: Լայն թափով շինարակական աշխատանքներ են ընթանում նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի մասնաճյուղում, ինչպես նաև լուծվում է հողհատկացման հարցը Սևան քաղաքում: Դեռևս լուծում չստացած մարզերում դատաբժշկական ծառայության մասնաճյուղերի հարցերը մեր օրակարգում էին և լուծման փուլում` Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Իհարկե վերահաս պատերազմը որոշակիորեն «խառնեց» մեր պլանները և ավելի ցցուն դարձրեց մեր նախաձեռնածի կարևորությունը: Մարզային մասնաճյուղերի կարգավիճակի «օրինականացումից» զատ, ինտենսիվ զբաղվում էինք նաև Երևանում գործող գլխամասային մասնաճյուղի հզորությունների զարգացումով` հատկապես տարատեսակ սարք-սարքավորումների մասով:

Հենց 2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերեցինք այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզատորը, որի աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում): Երկրոդ այդպիսի անալիզտարորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: Մինչ այդ սարքի տեղադրումը դատագենետիկական նույնականացումը իրականացվում էր հին և ոչ ճշգրիտ սարքերով: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում պետական բյուջեի միջոցների հաշվին այս տարի տեղադրվեց նաև ժամանակակից գազային անալիզատոր արյան մեջ տարատեսակ նյութերի ճշգրիտ որոշման համար, որն անհրաժեշտ էր բազմաթիվ քրեական վարույթների համար: Մեր կողմից հատուկ ուշադրություն էր դարձվում նաև դատական բժիշկների նոր սերնդի կրթմանը, որպեսզի երկիրը բավարար թվով ապահովված լինի նման կարևոր մասնագետներով և պետք է շեշտեմ, որ բժշկական ուսանողների մոտ հետաքրքրությունը այս մասնագիտության մասով վերջին տարիներին էականորեն աճել է` նաև ի շնորհիվ մեր վարած ոլորտային քաղաքականության:

Ավելին՝ այստեղ

Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԻնչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր