Մալիում ավիահարվածի զոհ են դարձել հարսանեկան արարողության տասնյակ մասնակիցներ
ՄիջազգայինԱնհայտ ինքնաթիռից հասցված ավիահարվածի հետևանքով Մալիի կենտրոնական հատվածում զոհվել է գրեթե 20 խաղաղ բնակիչ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին հայտնում է A Bamaco-ն:
Դեպքը տեղի է ունեցել Դուենցա քաղաքի մոտակայքում: Տուժել են հարսանեկան արարողության մասնակիցներ: Քսան մարդ վնասվածք է ստացել:
Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել ռազմական օդաչուների սխալի հետևանքով: