Ալիևը հայտարարել է Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
ՄիջազգայինPanorama.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը հայտարարել է երկրի մշակութային մայրաքաղաք։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Շուշին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 8-ից։
«Ես հայտարարում եմ Շուշան Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Շուշան արժանի է դրան»,- ասել է Ալիևը երկրի մշակույթի նախարարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
Ալիևի խոսքով, քաղաքում վերականգնվելու են կրոնական և պատմական հուշարձանները: