Լատվիայի վարչապետը պահանջում է փոխել երկրի առողջապահության նախարարին
ՄիջազգայինԼատվիայի վարչապետ Քրիշյանիս Կարինշը բացահայտորեն չի աջակցում երկրի առողջապահության նախարար Իլզե Վինկելեին և կոչ է անում այս պաշտոնում նոր թեկնածու առաջադրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը:
«Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Կարինշն անվստահություն է հայտնել Առողջապահության նախարար Իլզե Վինկելեին և առաջարկել է «Զարգացում/Հանուն» կուսակցությանը, որի անդամ է նա, առաջադրել նոր թեկնածու այս պաշտոնում»,-նշել են մամուլի ծառայությունից:
Վարչապետի կարծիքով, Վինկելեն չի կարողացել ապահովել բնակչությանը կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ պատվաստանյութով և հստակ ծրագիր ներկայացնել: