Գիտնականներին մտահոգում է կորոնավիրուսի ազդեցությունը գլխուղեղի և նյարդային համակարգի վրա
ՀասարակությունԲրիտանացի և ամերիկացի գիտնականները ծրագրում են գլոբալ հետազոտություն կատարել՝ գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) վրա կորոնավիրուսի տևական ազդեցությունն ուսումնասիրելու համար: Այդ նպատակով իրենց ուժերը միավորելու են Տեխասի, Լեստերի համալսարանների և Նոթինգեմի Թագավորական բժշկական կենտրոնի մասնագետները: Այս մասին հաղորդել է «Daily Mail»-ը:
Տվյալների համաձայն՝ գիտնականները մտահոգված են, որ վարակումից մի քանի տարի անց, COVID-19-ը կարող է երկարատև վնաս հասցնել գլխուղեղին և ԿՆՀ-ին: Ուստի, փորձագետները ցանկանում են հետազոտության օգնությամբ պարզել՝ արդյո՞ք վիրուսը կարող է հանգեցնել ճանաչողական գործառույթների նվազմանը, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններին կամ դեմենցիայի այլ ձևերի:
Գիտնականներն արդեն պարզել են, որ վիրուսը կարող է մտնել գլխուղեղ. կորոնավիրուսը՝ քթով օրգանիզմ անցնելով, լորձաթաղանթի միջոցով կարող է վարակել գլխուղեղի նեյրոնները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը