Գերմանիան նշել է Եվրամիությունում ռուսական պատվաստանյութի արտադրման պայմանը
ՄիջազգայինԿորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութի արտադրությունը Եվրամիությունում հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն հավանության արժանանա Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից (ԴԵԳ): Նման պայման է նշել Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը: Նրա խոսքերը փոխանցել է «ТАСС»-ը:
-Եթե խոսենք ռուսական պատվաստանյութի համար Եվրոպայի արտադրական կարողությունների մասին, ապա դա հնարավոր է միայն ԴԵԳ-ի թույլատրության դեպքում, - հայտարարել է Դեմմերը հունվարի 6-ի ճեպազրույցի ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը