18 տարեկան եմ, ունեմ ընկեր, որն ինձանից հեռու է ապրում, և մենք հեռախոսային սեքս ենք ունենում, որն ինձ օրգազմի է հասցնում: Բազմիցս փորձել ենք խուսափել դրանից, սակայն ի վերջո տեղի ենք տվել ցանկությանը: Կարո՞ղ է, արդյոք, դա որևէ վնաս հասցնել մեր առողջությանը,- հարց cosmo սեքսոլոգին:
Պատասխան. Հեռախոսային սեքսը սեռական կյանքի մի ձև է, որը ժամանակավոր լինելու դեպքում կարող է ավելի շատ օգուտ տալ, քան վնաս, քանի որ ազատում է սեռական ավելորդ լարվածությունից, հոգեբանորեն մոտեցնում է զուգընկերներին՝ խորացնելով նրանց միջև հոգեհուզական ինտիմ կապը: Սակայն խորհուրդ չեմ տա տարվել դրանով, քանի որ սեռական գրգռման ռեֆլեքսներն ամրապնդվելու հատկություն ունեն, և հնարավոր է, որ հետագայում իրական սեռական հարաբերության ժամանակ խնդիրներ ծագեն երկուսիդ մոտ էլ. մարմինը սովորում է մի ձևով արձագանքելուն և նոր իրավիճակում «շփոթվում» է: Խորհուրդ կտամ մինչև մեկ տարին լրանալն իրական սեռական հարաբերություններ հաստատել:
Աղբյուրը՝ cosmo.am