Դաժան ու առեղծվածային դեպք. հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
ՀասարակությունԱյսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։
Dեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։
Փաստի առթիվ Վ․ Լաչինյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։